ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը դատի է տվել ՊԵԿ-ին:
Նա ՀՀ վարչական դատարանից պահանջում է ՊԵԿ-ի 17.01.2020թ հրամանն անվավեր ճանաչել եւ, որպես իրավական հետեւանք, իրեն հարկային ծառայության աշխատանքի վերականգնում` կրկին նշանակելով հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ:
Բացի այդ, պահանջել է նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը բռնագանձել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում