ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Ամերիկյան Walt Disney կորպորացիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր ավելի քան 100 հազար աշխատակցի այս շաբաթվանից սկսած աշխատավարձ չի վճարի։ Գրել է РИА Новости-ն։
Ընկերության աշխատակիցների գրեթե կեսի նկատմամբ նման միջոցառումները թույլ կտան Walt Disney-ին ամսական խնայել մինչև 500 մլն դոլար:
Walt Disney-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ԱՄՆ-ում իր ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների ապրիլի 19-ից չվճարվող արձակուրդ կուղարկի: Աշխատակիցների ճշգրիտ թիվը չի նշվել։
Ընդ որում, ընկերությունը նշել է, որ աշխատողները կշարունակեն օգտվել բժշկական ապահովագրությունից: Աշխատակիցներն իրավունք կունենան նաև նյութական օգնություն ստանալ 2,2 տրիլիոն դոլարի չափով, պետական փաթեթի շրջանակում:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր անորոշ ժամանակով Կալիֆորնիայի Disneyland և Ֆլորիդայում Disney World թեմատիկ այգիների փակվելու մասին: