ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիա պաշտոնական կայքը:
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորապես վշտակցում է Արսեն Եղիազարյանի ընտանիքին»,- ասված է ՀՇՖ-ի տարածած հաղորդագորության մեջ:
Արսեն Եղիազարյանը Հայաստանի կանանց շախմատի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն էր, hամաշխարհային երկու օլիմպիադաների մասնակից(Մոսկվա, 1994 և Երևան, 1996)։ 1995-ին նվաճել է Եվրոպայի ակումբային գավաթը։
2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։