ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News
Ամբողջ աշխարհում հուլիսի 20-ը նշանավորվում է որպես շախմատի միջազգային օր: Հուլիսի 20-ը կրկնակի տոն է եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, քանի որ լույս է տեսել Հենրիկ Գասպարյանի նոր գիրքը, որտեղ զետեղված են նրա 110 կոմպոզիցիաները: Այդ մասին հայտնում է ՀՇՖ-ն:
Ըստ աղբյուրի՝ գրքի շնորհանդեսի և շախմատի միջազգային տոնի միջոցառման շրջանակում մեր լավագույն շախմատիստները փորձել են լուծել 3 գեղեցիկ կոմպոզիցիա և առաջին 3 ճիշտ լուծած մասնակիցները որպես մրցանակ ստացել են Հ. Գասպարյանի գիրքը: Ապա կատարվել է գրքի շնորհանդեսը, ևս մեկ անգամ հիշատակվել Հներիկ Գասպարյանի 110-ամյակն ու իր մեծ ներդրումը գեղեցիկ և հետաքրքիր կոմպոզիցիաների ստեղծման կարևոր գործում:
Մրցաշարի հաղթողներին պարգևատրել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը։
--00—ԼՄ