ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ապրիլի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի փայտանյութ է մթերում։
Նույն օրը ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են Այգեձոր գյուղի 25-ամյա մի բնակչի կողմից մթերված փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Նախապատրաստվում են նյութեր։