ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ապրիլի 23-ին՝ ժամը 10:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի Հրապարակ 3 հասցեում գտնվող ոչ բնակելի շինությունում տեղի է ունեցել փլուզում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1967-ական թվականներին կառուցված երկհարկանի ոչ բնակելի շինության 1-ին հարկի արտաքին պատից մոտ 20 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: