ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ԼՀԿ գրասենյակն օրական շուջ 2000 զանգ է սպասարկում: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ապա հավելել, որ պետական աջակցության ծրագրերը պետք է ընդլայնվեն, որպեսզի բոլոր կարիքավորներին հասանելի դառնան:
«Հավաքագրված խնդիրները ներկայացնում ենք հրապարակային ու նաև գրավոր ներկայացնելու ենք կառավարությանը, որպեսզի այս ծրագրերը խմբագրվեն, ընդլայնվեն, որ բոլոր ՀՀ քաղաքացիներին, որոնք տուժել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներից, հասնի աջակցություն», - ասել է Մարուքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։