ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
«Անզակի օրվա նախաշեմին յուրաքանչյուր տարի սովորաբար միանում եմ Ավստրալիայի հայկական համայնքին՝ ոգեկոչելու 105 տարի առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ավստրալիայի լիբերալ կուսակցության անդամ,ավստրալացի քաղաքական գործիչ Թրենթ Զիմմերմանը:
«Այս տարի ոգեկոչման արարողությունների անցկացումն անհնար է, բայց դա չի կարող ստիպել մեզ մոռանալ Ցեղասպանության վայրագությունները կամ ճանաչման կարևորությունը: Հայկական ծագում ունեցող այնքա՜ն ավստրալացիներ են կորցրել նախնիներին՝ Հայոց Ցեղասպանության ժամանակ:
Ստորև ներկայացված լուսանկարն արվել է անցած տարի՝ Երեւանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Հուշահամալիր այցելելը և ծաղկեպսակ դնելն իսկապես հուզիչ պահ էր և հիշեցում, որ մոռանալն անհնար է»: