ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Ապրիլի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ մահերի ընդհանուր թիվը 28: Վերջին 1 օրում մահացել է 1 պացիենտ:
Առողջապահության նախարարությունը մահվան դեպքի վերաբերյալ հայտնում է, որ նա եղել է 71 տարեկան, և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նշենք, որ ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1677 դեպք, որից 803-ը առողջացել է: