ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ապրիլի 25-ին՝ ժամը 19:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Քրիստինե Բ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Անհրաժեշտությունից ելնելով՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը այցելել է նաև «Արմենիա» ՀԲԿ, որտեղ քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
24News-ը նկարահանել է ԱԻՆ փրկարարների կողմից ինքնասխանության փորձի կանխման պահը: