ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Սինգապուրում 102-ամյա Յապ Լեյ Հունը բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը;
Աղբյուրի փոխանցմամբ կինը եղել է երկրի ամենատարեց պացիենտը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կինն ապրում է ծերանոցում:
Ավելի վաղ այդ ծերանոցում մասնագետները նոր տեսակի կորոնավիրուս էին հայտնաբերել 16 թոշակառուների մոտ, երկուսը մահացել է:
Տեղեկացնենք, որ Սինգապուրում ներկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 18 000-ը, մահացել է ընդամենը 15 մարդ: