ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շաբաթ կեսօրը կարծես խուճապ բերեց ֆեյքագումարտակների հրամանատարների շրջանում: Ամբողջ շաբաթվա իշխանական լրահոսը գերլարումով պաշտպանած ուժերը, ավաղ, պատրաստ չէին իմ գրառմանը:
Ֆեյքագումարտակների հպա՜րտ պաշտպաններ, եթե իմ գրառումը կարդում ու տարածում են միայն ֆեյքերը, ապա ի՞նչու եք պատեպատ դիպչում: Ի՞նչու եք ավելի հյուծում ձեր` առանց այն էլ հյուծված ուժերը իմ դեմ պայքար մղելու համար, եթե իմ գրառումը իրական մարդկանց շրջանում տարածում չունի: Խնայեք ինքներդ Ձեզ»: