ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Իրադրությունը լարված է ու մեծ հավանականությամբ շարունակվելու է լարվել։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ կա հավանականություն, որ մեր զինված ուժերն էլ կփորձեն գերի վերցնել, հետո ադրբեջանցիները կփորձեն պատասխան քայլ անել և այս սադրանքը կարող է վերածվել ռազմական բախման․
«Իմ գնահատականով իրադրությունը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման»։
--00—ՄՀ