ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Հանրապետության տարածքում մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 3-5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում մայիսի 3-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +21, երեկոյան՝ +16 աստիճան տաքություն։