ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում:
Նախագահը նրան մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։