ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Սահմանափակումների շրջանում 300 համաճարակային հիվանդանոցային տեղը առնվազն հնգապատկվել է՝ դառնալով 1500 մահճակալ, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ նախատեսվել է 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ասիմպտոմ դեպքերի համար․
«2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավորներին մեկուսացնելու համար։ Այս ընթացում շուրջ 6000 մարդ է մեկուսացվել»։