ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Արցախ Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ կչեղարկվեն տոնական միջոցառումները. «Կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումները: Տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ»,- նշել է ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը.
«Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին, և դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է ամենօրյա պայքարի դրսևորում:
Առջևում մայիսի 9-նն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնը: Նոր կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով:
Մասնավորապես, տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ:
Այս օրերին, երբ կրկին վերարժեվորում ենք մեր հաղթանակներն ու հիշում հայրենիքի նվիրյալներին, անչափ կարևոր է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատավություն ու հիշատակի միջոցառումներին մասնակցել փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու առողջապահության նախարարության այլ ցուցումները:
Զինվե՛նք համբերությամբ և վստահությամբ. hաղթանակներ տոնելու բազմաթիվ առիթներ ունենալու ենք:
Առո՛ղջ եղեք:»