ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
«Վարչապետի հետ խոսել ենք Արցախյան հարցի շուրջ ներքաղաքական շահարկումների մասով»,- այս մասին ասաց Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
Մարուքյանը նշեց, որ երեկ էլ նույն թեմայով զրուցել է ԱԳ նախարարի հետ։
Հարցին, թե ի՞նչ մտահոգություններ կային, որոնց մասով ցանկացել է հանդիպել վարչապետի հետ, Մարուքյանն ասաց․
«Այն, ինչ հրապարակային հայտարարվել է, դրանից դուրս մտահոգիչ բան չկա։ Արցախի հիմնախնդրով այս պահին եղած շահարկումներն ինձ համար փարատված են»։