ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հերքել է, լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը դիմել է «Արսենալին» տրանսֆերն իրականացնելու խնդրանքով։
«Մխիթարյանը «Արսենալին» ոչինչ չի ասել։ Դա սուտ է: Այս շրջանում կեղծ լուրերն անընդունելի են»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում» և իր գործակալը բանակցում է «Արսենալ»-ի հետ։
Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը: