ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։