ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսման (ՎԶԵԲ) Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին 3,5 տոկոսի չափով անկում կարձանագրի։
ՎԶԵԲ-ի կ տվյալների համաձայն՝ գնանկումային ճնշումներով և ներքին պահանջարկը պահպանելու ձգտումով պայմանավորված Կենտրոնական բանկը երկու անգամ անընդմեջ մինչև 5 տոկոս իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը 2010 թ․-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։
ՎԶԵԲ-ը կանխատեսել է, որ 2020 թ․ Հայաստանի տնտեսությունը կկրճատվի 3,5 տոկոսով, 2021 թ․ կվերականգնվի 5,5 տոկոսով։