ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` Չինաստանի հետ ոչ մի առևտրային գործարք չի կարող իր համար փոխարինել կորոնավիրուսի համաճարակի պատճառով զոհված ԱՄՆ-ի քաղաքացիներին: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
«Չինաստանի հետ գործ ունենալը շատ թանկ զբաղմունք է։ Մենք պարզապես կնքեցինք մեծ առևտրի համաձայնագիր, թանաքը հազիվ չորացավ, և աշխարհը ցնցեց Չինաստանից եկած ժանտախտը: Առևտրային համաձայնագրերը չեն կարգավորի սա, բոլոր անմեղ կյանքերն արդեն կորսված են»,- գրել Է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ մտադիր չէ վերանայել Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի առաջին փուլի դրույթները:
Նշենք, որ այս պահի դրությամբ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 1,414,789 մարդ, մահացել՝ 83,870-ը: Կորոնավիրուսից ապաքինվել է 299,836 քաղաքացի: