ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հենց հիմա ԱՀԿ-ն խոսում է ռիսկային խմբում գտնվող կալանավորված անձանց խնդիրների, կալանավորումների վերացման մասին, բայց ԱՀԿ-ում և Եվրովական երկրներում տեղյակ չեն, որ Հայաստանում`որոշ դատավորների համար դա առհասարակ ոչ մի նշանակություն չունի: Կարևորը «վեթինգի» հարմար «ճիշտ» դիրքավորումնա..: Այսօր պարզ դարձավ, որ իրավունքի նկատմամբ ծաղրը սահմաններ չունի»:
Ավելի վաղ հայտնել ենք, այսօր՝ մայիսի 13-ին, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ 3 եւ Արցախի մեկ վարչապետների միջնորդությունը: