ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։ Գործատուներն ու ընկերություններ, որոնք ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանել են աշխատատեղերն ու փոքր տարբերություններով նաև աշխատավարձային ֆոնդը՝ դրամաշնորհ կստանան յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով։ Այս մասին գործադիրի հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ միջոցառումը վերաբերում է մինչև հարյուր աշխատող ունեցող ընկերություններին։
Փաշինյանը հստակեցրել է նաև, որ այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է ավելի քան 76 միլիարդ դրամ, շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։