ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսակապի միջոցով զրուցեցին ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների կին խորհրդականների հետ։ Այս մասին տեղեկանում ենք USAID Armenia-ից։
Վիրտուալ հանդիպման մասնակիցները քննարկեցին ԱՄՆ կառավարության աջակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ընդգծեցին այդ ճգնաժամին Հայաստանի արձագանքման գործում առաջնորդ կանանց կարևոր դերը։
Մասնակիցները համաձայնեցին առաջիկայում պարբերաբար հանդիպել՝ հաղորդակցվելու և միասին օժանդակելու Հայաստանի քաղաքական ասպարեզում կանանց հաջողությանը։
Հանդիպումը կազմակերպել էր Ազգային ժողովրդավարական Ինստիտուտը՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի շրջանակում։