ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Պարետատունը սահամանել է երկաթուղային տրանսպորտից և մետրոպոլիտենից օգտվելու կանոնները։
Ըստ դրանց՝
1․ սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:
2) Սպասասրահներում բացառվում են մարդկանց խիտ կուտակումները:
3) Վագոններում ապահովվում է ուղևորների հնարավորինս նոսր նստեցում:
4) Սպասասրահներում նշանակվում են ուղևորների նստեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպում են ուղևորների նստեցումը:
Մետրոպոլիտենի դեպքում մեկ երթուղու ընթացքում յուրաքանչյուր վագոնում ուղևորների առավելագույն քանակը չի կարող գերազանցել 70-ը:
5) Յուրաքանչյուր երթուղու ավարտին ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է վագոնների օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/կաշվե և այլ մասերի, սանհանգույցի կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:
6) Օրական առնվազն 3 անգամ իրականացվում է կայարաններում տեղակայված տերմինալների ախտահանում ախտահանիչ միջոցների լուծույթներով:
7) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է վագոնների, կայարանների և ընդհանուր օգտագործման տարածքների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝ մեկանգամյա պաշտպանիչ զգեստ, մեկանգամյա ձեռնոց, պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ, փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամկենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ, անջրանցիկ պարկեր թափոնների համար:
8) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աէրոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:
9) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:.
3. Աշխատողների համար կանոններ
1) Իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:
2) Աշխատողները և վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։
3) Աշխատողների հանգստի և սնվելու համար նախատեսվում են առանձնացված և օդափոխվող տարածքներ: Հանգիստը և սնունդը կազմակերպվում է այնպես, որ բացառվեն կուտակումները և աշխատողների միջև պահպանվի 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։
4. Ուղևորների համար կանոններ
1) Չի թույլատրվում ուղևորների մուտքը երկաթուղային կայարանի կամ մետրոպոլիտենի տարածք՝ առանց անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:
2) Երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումն իրականացվում է ուղևորների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով: Ջերմություն ունենալու դեպքում չի թույլատրվում ուղևորի նստեցումը, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով: