ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Մայիսի 15-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:
ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառողներին, նշել է, որ դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, զարգացնել նրանց ռազմավարական և քննադատական մտածողությունը, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել նրանց ռազմագիտավերլուծական, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը: