ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Մայիսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները, ճամապարհային ոստիկանների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 18-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղուց իրավապահները ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկեցին Հալաբյան փողոցի 50-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանաչ և շագանակագույն մանրացված չորացված բուսական զանգվածներ:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց է, քաղել է անցյալ տարի Ազատավան գյուղում վայրաճ թփերից և պատրաստել իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: