Արտակ Մանուկյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր՝ մայիսի 15–ին հրավիրվել է ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ ավելի վաղ ՀՔԾ էր հրավիրվել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։