ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8926 նոր դեպք: Այդ մասին հայտնում է օպերատիվ շտաբը, փոխանցում է РБК-ն:
Մայիսի 1-ից ի վեր ՌԴ-ում առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսի 9 հազարից պակաս դեպք է գրանցվել:
Հիվանդության աճի օրական տեմպը նվազել է մինչեւ 3,17 տոկոս. սա համաճարակի սկսվելուց ի վեր ամենացածր ցուցանիշն է: Ապրիլի 30-ից ի վեր Մոսկվայում մեկ օրում վարակվածների թիվը նվազել է:
40% դեպքերում հիվանդությունն անցել է առանց կլինիկական դրսևորումների; Համաճարակի բռնկումից ի վեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 290 678-ի:
ՌԴ-ում մեկ օրում ապաքինվել է 2722 մարդ. ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 70 209-ի: Երկրում կորոնավիրուսից մահացել է 91 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 2722։