ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մայիսի 10-ի ժամը 11։00–ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 17 քաղաքացի:
Արցախում անցկացվել է կորոնավիրուսային ախտորոշման ընդհանուր 359 թեստ։ Կորոնավիրուս է հաստատվել 10 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չկա: