ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Կալիֆոռնիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07.02-ին (Երևանի ժամանակով 11.02): Էպիկենտրոնը գտնվել է Ֆերնանդեյ քաղաքից 252 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: