ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին ՀՔԾ-ում է: Ներս մտնելուց առաջ նա հայտարարել է, որ Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված են հրավիրել:
Պատասխանելով, «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք ինքը հանդիպե՞լ է Հռոմում Միքայել Մինասյանին որպես սուրհանդակ, Վանեցյանը պատասխանեց.
«Ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»:
Իսկ այն հարցին, թե Միքայել Մինասյանը մերժե՞լ է իրեն, նա արձագանքեց. «Դուրս կգամ կխոսենք», ու մտավ ներս: