ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Այսօր հեռավար հանդիպում եմ ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկայնը։
«Քննարկել ենք Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ վիճակը և նախանշել համայնքների միավորման առաջիկայում մեկնարկող գործընթացի շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները»,- հայտնել է նա։