ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի աճի տեմպերով առաջատար երկրներն են Բրազիլիան, Չիլին և Հնդկաստանը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների շաբաթական աճի միջին տեմպը կազմում է 40-50 %: Այդ մասին գրում է «Russia Today»-ը:
Նշենք, որ Բրազիլիան կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում 2-րդն է, որտեղ վարակակիր է 468,338 մարդ:
Հնդկաստանը ցանկում 9-րդն է, որտեղ վարակակիրների թիվը 173,763 է. երկրում կա 4,980 մահ:
Չիլին ցանկում 13-րդ է, վարակակիրներիը թիվը երկրում 90,638 է, որից մահացել է 944 մարդ:
Առաջինում շարունակում է մնալ ԱՄՆ-ն է. վարակակիրների թիվը 1,793,530 է: