ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Ախթալայից նոր ահազանգեցին, որ Ախթալայի գետակը հենց հիմա այս տեսքով է լցվում Դեբեդ գետը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Օլեգ Դուլգարյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել:
«Ի դեպ նախկինում նմանատիպ ահազանգները որևե էական տեղաշարժի չեն բերել:
Ըստ իմ կողմից կատարված դիտարկումների, ակունքները այս երևույթների տասնամյակներով Ախթալայի ձորերում կուտակված բազմաթիվ թափոնակույտերն են, որոնց մաքրումը Ախթալայի համար կենսական նշանակություն ունի, որի համար դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկությամբ, որը կուսումնասիրի խնդիրը և կմշակի Ախթալան թափոնակույտերից մաքրելու ռազմավարություն։
Ախթալայի բոլոր թափոնակույտերը դիտարկվել են մեր կողմից և պատրաստվում է ֆոտոշտեմարան:
Պատկերացնում եք, այս ջրերով տասնյակ գյուղեր որոգում են իրենց այգիները, մինչև Բագրատաշեն ու այդ այգիներից ստացված մթերքը ուտում են մեր երեխաները»,-գրել է բնապահպանը: