ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
«Ունենք ծանր վիճակում գտնվող 440 քաղաքացի»: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ վարակակիրներից 55-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 16-ին միացված է թոքերի արհեստական օդափոխման սարք: