ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ժամը 10:00-19:00-ն ավտոճանապարհի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը:
Սահմանվել է այլընտրանքային ավտոճանապարհ․ Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի։