ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News
Associated Press-ը գրում է, որ կորոնավիրուսով վարակվածների թվով Հնդկաստանն առաջ է անցել Իտալիայից՝ դառնալով աշխարհում 6-րդ երկիրը, որը տուժել է պանդեմիայից:
Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է գյուղերում տասնյակ հազարավոր աշխատավոր միգրանտների վերադարձից հետ:
Չնայած վարակվածների թվին՝ մասնակիորեն վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունն ու ներքին ավիաչվերթները, խանութները: Առևտրի կենտրոններն ու վանքերը պետք է բացվեն երկուշաբթի սոցիալական հեռավորությունը պահպանելու եւ կուտակումներից զերծ մնալու պայմանով:
Նշենք, որ Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը 237,395 է, որից մահացել է 6,650 մարդ, առողջացել՝ 114,073-ը:
--0--ԼՄ