ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը գլխուղեղի կաթվածով հոսպիտալացվել է։ Այս մասին գրում է Газета-ն։
Հստակեցվել է, որ Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է ծանր։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։
Դերասանի հարազատներն ու մտերիմները դեռևս չեն մեկնաբանում նրա հոսպիտալացումը։
2019-ի ամռանը Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր պլանային զզնման համար, չնայած, որ ԶԼՄ-ները հաղորդել էին ծանր վիճակի մասին։ 2018 թվականին Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր 5 անգամ։
--0—ՄՀ