ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Թուրք թենիսիստ Ալթուղ Չելիքբիլեկը կաթված է ստացել Թունիսում Մոնաստիր քաղաքում ընթացող M15 մրցաշարի կիսաեզրափակիչի ժամանակ։ 28-ամյա մարզիկը վիրահատության համար կտեղափոխվի Թուրքիա։
Նշվում է, որ նա ուղեղի արյունազեղում է ստացել: 28-ամյա մարզիկը վիրահատվել է, սակայն դեռ անգիտակից վիճակում է։
Հաղորդվում է, որ թենիսիստը վիրահատվել է Թունիսում, և հետագա ստուգումներից հետո նրան պետք է տեղափոխեն Թուրքիա։ Եթե վիրահատությունից հետո նրա վիճակը լավանա, այլ վիրահատության կարիք չի լինի։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ