ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
ՀՀ վարչապետի առաջարկության հիմքով նախագահը ստորագրել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետի պաշտոնում․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»: --0—ՄՀ