ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17։00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Տիգրան Գ.-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Այվազովսկի փողոցների խաչմերուկում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ, 12-ամյա Գոռ Մ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
--0—LՄ