ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։
Կայքի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին ժամը 18։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երեւանի բնակիչ 12-ամյա Նորայր Մ․-ն է, ով սովորում է Երեւանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Նորայր Մ․-ի եւ Երեւանում գործող մեկ այլ դպրոցի 6-րդ դասարանի սովորող 12-ամյա Աշոտ Գ․-ի եւ 14-ամյա Ռուբեն Ս․-ի միջեւ Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս Նորայն Մ․-ին ձեռքերով ու ոտքերով հարվածել են։
Ոստիկանները պարզել են նաեւ, որ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
--00--ԱՀ