ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News
Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ և կրկնայցեր են իրականացրել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք մանկապարտեզներում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, ինչպես նաև մի շարք այլ կետեր:
Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են:
Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00—ԼՄ