ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրական փոփոխությունների» նախագիծը։ Վերջինիս կողմ քվեարկեց 88 և դեմ՝ 1 պատգամավոր։
Մասնավորապես փոփոխություններով առաջարկվում է վերաշարադրել Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթարցմամբ 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» նախագիծը:
Նշենք, որ նիստին մասնակցել է 89 պատգամավոր: ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտել են նիստը:
--00--ԱՀ