ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Հունիսի 30-ին ՍԴ-ում նախանշված նիստերը չեն կայացել քվորումի բացակայության պատճառով, նիստերին ներկայացել են միայն Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Վահե Գրիգորյանը և Արման Դիլանյանը, ըստ այդմ՝ բացակայել են ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը։ Տեղեկությունը 24News-ին փոխանցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ալվինա Գյուլումյանը ուրբաթ օրն է վերջին անգամ եկել աշխատանքի, Ֆելիքս Թոխյանը վատառողջ է, դատավորներն իրենք են որոշում իրենց աշխատանքն ինչպես կազմակերպել» - նշեց Ղազարյանը։
Ալվինա Գյուլումյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ վատառողջ է, այդ իսկ պատճառով նաև հրաժարվեց մեր մյուս հարցերին պատասխանել։
ՍԴ աշխատակազմի ղեկավարը, անդրադառնալով այն հարցին, թե ներկայումս ո՞վ է կատարում ՍԴ նախագահի լիազորությունները, ինչպե՞ս է կարգավորվում աշխատանքը ՍԴ-ում, նշեց․
«Հրայր Թովմասյանը դեռ 30-օրյա հերթական արձակուրդում է։ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, որին փոխարինում է Ալվինա Գյուլումյանը։ Աշոտ Խաչատրյանն ինքն է հարցազրույցում հայտնել, որ չի կատարում ՍԴ նախագահի լիազորությունները»։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ