ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News
Ռեստարտ ուսանողական քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացվող՝ ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների արդյունքում «Ռեստարտ»-ի մոտ 30 անդամներ և կամավորներ պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից։
Հավելենք, որ վերջին 1 օրում Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 535 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 820 է։ Ապաքինվել է 520 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 708 -ը: Հիվանդության բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 17 հազար 427 մարդ։
--00—ԼՄ