Խորեն Բայրամյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

Բայրամյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013

«Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014

«Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015

«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018

«Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019

«Ռոստով» (Ռուսաստան) - 2019 :

--00--ԱԹ