ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.
«Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ այցելեցինք ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, ովքեր ադրբեջանական զինուժի զենքերից տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Տավուշի մարզի հատվածում:
Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունն իմ անմիջական ուշադրության ներքո է, գործունեության առանձին ուղղություն։ Տեղում մի շարք զինծառայողների և բուժանձնակազմի հետ քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր:
Մեր աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը կապի մեջ կլինի տղաների ու նրանց ընտանիքների անդամների հետ:
Պետք է կարևորեմ նաև ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերում ծառայող բուժանձնակազմերի հետ մեր առկա արդյունավետ համագործակցությունը:
Շուտափույթ ապաքինում մեր տղաներին»:
--00--ԱԹ